Freedom House. ԱՄՆ-ի առաջնահերթությունն Աֆղանստանում պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության տնօրեն Մայքլ Աբրամովիցն ու Amnesty International-ի ԱՄՆ-ի գրասենյակի գործադիր տնօրեն Փոլ Օ՛Բրայենը հանդես են եկել ԱՄՆ-ի ղեկավարությանն ուղղված միասնական կոչ-նամակով։

Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել Թալիբանի կողմից Աֆղանստանի գրավումից հետո այդ երկրում ծավալված իրադարձությունների վերաբերյալ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Նախագահ Բայդենին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է․

«Մենք գրում ենք մեր մտավախությունը հայտնելու առ այն, որ Աֆղանստանում ճգնաժամ է, քանի որ ԱՄՆ-ի ղեկավարությունը ձախողեց այդ երկրի ամենախոցելի խմբի մարդկանց պաշտպանելու առաքելությունը իր ռազմական ուժերի ամբողջական դուրսբերման պատճառով։

Մոտ 20 տարի ԱՄՆ-ի նախագահները պարծեցել են բոլոր աֆղանների իրավունքները պաշտպանելու իրենց հետևողական հանձնառությամբ։ Սակայն Սպիտակ տան թույլ արձագանքը նախորդ շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ խորացրեց ճգնաժամը մարդու իրավունքների ոլորտում։

Ընդամենը 1 շաբաթում Թալիբանի ուժերը ծավալուն նվաճումներ ունեցան ամբողջ երկրում՝ գրավելով Աֆղանստանի նահանգային մայրաքաղաքների կեսից ավելին։ 1996-2001թթ․ Թալիբանի կառավարությունը խիստ վերահսկել է կանանց և աղջիկներին՝ զրկելով նրանց կրթության, բժշկական օգնության, տեղաշարժի իրավունքից և շատ դեպքերում՝ կյանքի իրավունքից։

Թալիբանի կողմից հետզհետե աճող գրավված տարածքներում այս ոտնահարումները շարունակվում են մինչ օրս։ Թալիբանն ունի մանրակրկիտ ձևով փաստագրված տվյալներ խաղաղ բնակչությանը դիտավորյալ սպանելու, իրեն քննադատողների շրջանում դաժան հաշվեհարդար տեսնելու համար։

Կոնֆլիկտի այս նոր փուլն ահագնացող կերպով արագացրեց Աֆղանստանի հումանիտար աղետը։

Թալիբանի վերջին հարձակումից առաջ անգամ մոտավորապես 4 միլիոն աֆղանցի էր տեղահանված, ինչը հավասարազոր է Լոս Անջելեսի բնակչությանը։ Մայիսից նրանց թիվն էլ ավելի մեծացավ:

Տեղահանված աֆղանցիներն ապրում են անասելի զրկանքների մեջ՝ հաճախ զրկված լինելով հիգիենիկ պայմաններից, մաքուր ջրից, բժշկական օգնությունից, եկամտի աղբյուրից կամ պատշաճ կացարանից։ Հաշվի առնելով այն, որ Թալիբանն ամենուր սահմանային դիրքեր է տեղակայել և հարևան երկրները փակում են իրենց սահմանները, այս մարդիկ մնում են ծուղակի մեջ։

Ադմինիստրացիայի ջանքերը՝ ուղղված հարևան երկրներին համոզելուն, որ սահմանները չփակեն, ակնհայտորեն բավական չէին։

Համաձայն ԶԼՄ-ների և Աֆղանստանում աշխատող դիտորդների տվյալների՝ հարևան երկրները սահմանային ցանկապատեր են կառուցում և սահմանափակում աֆղանցիների՝ կացարան փնտրելու հնարավորությունը։ Փոքր թվով երկրներ վիզա են տրամադրում այն անհատներին, ովքեր  հիմնավորված մտավախություն ունեն իրենց անձի վերաբերյալ։

Եթե մի օր Աֆղանստանում կրկին զարթոնք լինի, դա կլինի երկրի իրավապաշտպանների ջանքերի շնորհիվ, հատկապես՝ կանանց իրավունքների ակտիվիստների, լրագրողների և այլ շահագրգռված աֆղանցիների ջանքերով։ Մեր կազմակերպությունը փաստագրել և աջակցել է այս անհատների հսկայական ներդրմանը, ովքեր առաջընթաց են ապահովել իրենց երկրում մարդու իրավունքների և ազատության զարգացման գործում։ Մենք նաև փաստագրել ենք նրանց սպառնացող վտանգները։

Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում ձեզ․

  • Անհապաղ ապահովել Աֆղանստանի քաղաքացիական հասարակության աշխատակիցների, լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների, հատուկ ներգաղթային վիզայի (SIV) թեկնածուների և այլ խոցելի անձանց անհապաղ տարհանումը դեպի ԱՄՆ կամ երրորդ երկիր՝ մինչև իրենց դիմումների վճիռը կայացնելը,
  • Օգտագործել  դիվանագիտական հարթակն Աֆղանստանի հարևան երկրների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի բացեն իրենց սահմանները փախստականների առջև,
  • Աշխատել ՄԱԿ-ի և միջազգային հանրության հետ ավելի լայն մասշտաբով՝ ստեղծելով ենթակառուցվածքներ  զարգացող ճգնաժամը հաղթահարելու համար
  • Հիմք դնել արդարացի հաշվետվողականությանը և ճնշում գործադրել Աֆղանստանում կոնֆլիկտի բոլոր կողմերի վրա՝ թույլ տված խախտումների անաչառ և անկախ հետաքննություն իրականացնելու համար։

Ներկայիս քաղաքականությունը, որն իրականացնում է Սպիտակ տունը, վտանգում է Աֆղանստանի ժողովրդին։ Մենք կոչ ենք անում հրատապ կերպով փոխել գործողությունների ուղղությունը։ Անհաջողության գինը կլինեն մարդկային կյանքերը։

Մայքլ Աբրամովից՝ Freedom House-ի տնօրեն,

Փոլ Օ’Բրայեն- Amnesty International, ԱՄՆ-ի գրասենյակի գործադիր տնօրեն»։