Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է «Ֆիզգոռոդոկ»-ում կառուցապատման շուրջ իրավիճակը։ «Ճշգրիտ եւ հնարավորինս հակիրճ տեղեկություն՝ «Ֆիզգոռոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին. Հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին: Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթուլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է …

