Ոստիկանները Երևանում կոռուպցիոն հերթական հանցագործությունն են բացահայտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները փաստական տվյալներ էին ստացել, որ Երևանի ՓԲ մի ընկերության նախկին տնօրենի կարգադրությունների հիման վրա ընկերության կարիքների համար գնման ընթացակարգերով հայտարարված մրցույթի շրջանակներում գնահատող հանձնաժողովի անդամները, չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, կազմակերպել և անցկացրել են գնման ընթացակարգեր, որոնց արդյունքներով հաղթող է ճանաչվել նախկին տնօրենի հետ փոխկապակցված անձին պատկանող ՍՊ ընկերությունը։

Քննությանը այս պահին հայտնի տվյալներով՝ հիշյալ ընկերության հետ կնքված ընդհանուր 742 միլիոնի դրամից ավելի արժողությամբ միայն «Դրոսել 250 Վ» ապրանքի արժեքը մոտ 20 միլիոն 323 հազար դրամով գերազանցել է ՓԲ ընկերության կողմից այդ ընթացքում նույնանման ապրանքի համար անցկացրած մրցույթում հաղթող ճանաչված արժեքից։ Նույն ժամանակահատվածում վերը նշված ՍՊ ընկերությունը որոշ դեպքերում պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարումներն իրականացրել է նախատեսված չափերից պակաս քանակով, սակայն ՓԲ ընկերության նախկին տնօրենը չի նախաձեռնել սահմանված կարգով՝ մոտ 2 միլիոն 300 հազար դրամի տույժերի ենթարկելու և նշված ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար որևէ գործառույթ։

Վերոհիշյալ չարաշահումների հետևանքով ընկերությանը պատճառվել է, նախնական տվյալներով, 22 միլիոն 631 հազար դրամի գույքային վնաս։
Բացի այդ, ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ՓԲ ընկերության նախկին տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2019 թթ. նույն ՍՊ ընկերության հետ 13 տարբեր ապրանքատեսակների վերաբերյալ կնքել է պայմանագրեր կամ դրանց մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում ՓԲ ընկերության միջոցներից հափշտակվել է չմատակարարված ապրանքների դիմաց ՍՊ ընկերությանը փոխանցված մոտ 275 միլիոն 860 հազար դրամ։
Հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: