Դպրոցական առաջին օրը՝ աշխարհի ամենակրտսեր սովորողների և նրանց ծնողների համար կյանքի ամենահիշարժան պահերից մեկը, ՔՈՎԻԴ–19–ի պատճառով հետաձգվել է գրեթե 140 միլիոն սովորողի համար, ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության մեջ, որը հրապարակվել է աշխարհի բազմաթիվ երկրներում ամառային արձակուրդի մոտալուտ ավարտի կապակցությամբ: Այդ աշակերտներից գրեթե ութ միլիոնն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ սպասում է առկա ուսուցմամբ …

