Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ
Քաղաքականություն
24.08.2021 | 13:50Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա 30-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ամուր և կայուն հիմք է Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների զարգացման ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: