ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 27 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից Արցախի …