Աշխատանքային շուկան Հայաստանում ամենախոցելիներից մեկի է համարվում․ աշխատողների իրավունքները պաշտպանված չեն ո՛չ մասնավոր հատվածում, ո՛չ պետական մարմիններում։ Առաջիկա երեք տարիներին այս ուղղությամբ Եվրամիության աջակցությամբ 3 ծրագիր է իրականացվելու՝ աշխատողներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։ Հենց այդ նպատակով այսօր ստորագրվեցին ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերի մեկնարկն ազդարարող հուշագրեր։ «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական …

