ՔՊ-ի կողմից ԱԱԾ ռեսուրսը չարաշահվել է, որ ՊՊԾ-ն չխառնվի ընդդիմության նկատմամբ ծեծին․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպերի, դրանց քննության և լրագրողների դեմ սահմանափակումների մասին Factor TV-ն զրուցել է ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

–Ազգային ժողովում տեղի ունեցածի շուրջ քննություններից ի՞նչ սպասելիքներ ունեք։

-Հայաստանում մի շատ հետաքրքրիր ֆենոմեն կա․ Հայաստանում քաղաքական պատվերով ոչ թե քրեական հետապնդում է իրականացվում, այլ քաղաքական պատվերով քրեական հետապնդում չի իրականացվում։ Այսինքն՝ բոլոր քրեական հետապնդումները, որ իրականացվում են, իրականացվում են օրենքով։ Բայց շատ հաճախ տեսնում ենք դեպքեր, երբ ակնհայտ է, որ քաղաքական պատվերով որոշակի անձանց նկատմամբ չի իրականացվում քրեական հետապնդում, այնինչ պետք է իրականացվեր։ Եվ քանի որ այս երևույթը տեղ ունի, ես խիստ կասկածներ ունեմ, որ չի հարուցվի քրեական գործ, կամ նույնիսկ եթե հարուցվի, պատշաճ քննության չի արժանանա։

Նույն կերպ շատ մեծ ակնկալիքներ չունեմ բուն Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցածի հետ կապված հանցագործության մասին մեր ուղարկած հաղորդումների հետ կապված։ Տեսեք՝ ինչ է երևում կադրերում․ երբ Սեյրան Օհանյանը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա, անվտանգության աշխատակիցները 7 վայրկյան հետո արդեն մտան դահլիճ։ Երբ Վահագն Ալեքսանյանը եկավ և ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին, դրանից հետո ՔՊ խմբակցության մի զգալի մասն իջավ այդ հատված՝ ոչ թե բաժանելու, այլ ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցնելու։ Մի անկյունում մի երեք հոգով մեկուսացրին փոխխոսնակին, սկսեցին փոխխոսնակին ծեծել։

–Իշխան Սաղաթելյանի՞ն։

-Այո, այո․․․ մի տեղ՝ մեկին, և այսպես մարդկանց առանձնացրեցին, ու զգացվում էր, որ այդ մարդկանց վրա ֆիքսված են։ Եվ այդ մարդկանց խմբերով առանձնացրեցին ու խմբերով ծեծում էին։

–Ընդդիմությունն ասում է, որ դա կազմակերպված էր։

-Գիտեք՝ ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ դա կազմակերպված էր, որովհետև, նորից եմ ասում, Սեյրան Օհանյանը շիշը շպրտեց, 7 վայրկյան հետո անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ։ Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց, միայն 54 վայրկյան հետո անվտանգության աշխատակիցները մտան դայլիճ։ 54 վայրկյան։ Լրագրողներին շատ լավ հայտնի է, որ բոլոր դռների մոտ բավականին շատ անվտանգության աշխատակիցներ կան, իրեն մի քանի վայրկյանը հերիք էր, որ մտնեին։

Ընդ որում՝ այդ 54 վայրկյանի ընթացքում, 24-րդ վայրկյանին անվտանգության աշխատակիցները դուռը բացում են և մի պահ մտնում դահլիճ, այնուհետև առջևից գնացող վաշտի հրամանատարը շրջվում է (միգուցե՝ իրեն ինչ-որ մեկն ինչ-որ բան ասում է, միգուցե՝ դա իր նախաձեռնությամբ է) և անվտանգության աշխատակիցներին ձեռքով և, երևի՝ նաև խոսքով, ասում է՝ դուրս եկանք։ Ու դուրս են գալիս։ Դրանից մի քանի վայրկյան հետո ներս են գալիս։ Այսինքն՝ դուրս գանք, թող մի քիչ ծեծեն, հետո էլի ներս գանք։

Ակնհայտ է, որ ԱԱԾ ռեսուրսն օգտագործվել է, չարաշահվել է, որպեսզի ՔՊ ներկայացուցիչները, որը նաև գործադիր իշխանություն ունի և գործադիր իշխանության միջոցով ԱԱԾ-ի վրա լծակ ունի, որպեսզի ԱԱԾ աշխատակիցները չխառնվեն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ծեծին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան