Հրաչյա Հակոբյանը մեկնաբանում է՝ ինչու են աշխատասենյակներում փակցրել Փաշինյանի լուսանկարը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի նկարը փակցված է բազմաթիվ պատգամավորների սենյակներում: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ում հորդորով կամ խորհրդով են պատգամավորները որոշել իրենց սենյակների պատերին փակցնել վարչապետի նկարը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պարզաբանեց. «Ո՛չ հորդորել են, ո՛չ էլ խորհուրդ են տվել: Ուղղակի ստացվել է այնպես, որ միմյանց փոխանցվել է այդ, այսպես ասած, քաղաքական մշակույթը, որ սենյակներում փակցնենք մեր քաղաքական առաջնորդի, մեր կուսկացության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը»:

Արդյո՞ք այս փաստը չի հակասում հեղափոխության մասնակիցների՝ նախկինում արած քայլերին, երբ 2018-ի հեղափոխության օրերին, սենյակների պատերից հանելով Սերժ Սարգսյանի լուսանկարները՝ նրանք պայքար էին մղում անձի պաշտամունքի դեմ: Ի պատասխան այս հարցի՝ Հակոբյանը նշեց, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանի լուսանկարը հանվում էր, օրինակ, քննիչների սենյակներից, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի նկարը դժվար թե որևէ քննիչի սենյակում լինի: «Ես կուսակցական եմ, իմ քաղաքական թիմի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է և զուտ այդ պատճառով,որպես ՀՀ պետական սիմվոլ, դրոշի հետ մեկտեղ իմ սենյակում գտնվում է նաև ՀՀ վարչապետի լուսանկարը»:

Պատգամավորը՝ հավելեց, որ իշխանական պատգամավորների այդ քայլը շեղում չէ հեղափոխության արժեքներից:

Հակոբյանի խոսքով՝ եթե ուժային կառույցների աշխատակիցների սենյակներում փակցնեն վարչապետի նկարը, միգուցե դա որպես անձի պաշտամունք դիտարկվի, իսկ իրենց կողմից այդ քայլը հարգանքի նշան է վարչապետի ինստիտուտի նկատմամբ՝ ի հակադրություն այդ ինստիտուտը նսեմացնել ցանկացողների:

Մանրամասները՝ տեսանյութում: