Երևանի նախադպրոցական կազմակերպություններում աղիքային վարակիչ հիվանդության բռնկումների արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Վիննի Պուխ և ընկերներ» և «Ծիածան» մանկական զարգացման կենտրոն նախադպրոցական կրթական կազմակերպություններում արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ: Նշված ժամանակահատվածում «Սուր գաստրոէնետերիտ» ախտորոշմամբ՝ ջերմություն 38-39 ջերմաստիճան, …

