Արցախի Հանրապետությունում ապրիլի 16-ին կատարված 70 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը: «Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում»,- ասված է հրապարակման մեջ: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր …