Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։

🇦🇲 🇦🇷 ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառայի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել և ամրապնդել հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս առումով ընդգծվել է առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Երկխոսության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև հաստատված քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի վերագործարկումը։ Զրուցակցիները գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Առանձնահատուկ ընդգծվել է նաև արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների ընդլայնման գործում:

🇦🇲 🇸🇾 ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի հետ բազմադարյա բարեկամական հարաբերությունները և կարևորում է տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ու խթանումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-սիրիական երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է երկարատև դադարից հետո Երևան-Հալեպ ավիաթռիչքների վերսկսումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սիրիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը:

🇦🇲 🇱🇹 Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեի զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լիտվական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերին և տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններից առանձնացվել են առևտրատնտեսական, բնապահպանության, կրթության, գիտության և մշակույթի, ոլորտները:

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում հայ-լիտվական համագործակցությանը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Կողմերը վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը՝ խորացնելու Արևելյան գործընկերության շրջանակներում փոխշահավետ հարաբերությունները:

Դեսպանների հետ հանդիպումների առանցքում էին նաև տարածաշրջանային և միջազգային կայունության և խաղաղության հարցերը: Նախարար Միրզոյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձի, Արցախում առկա հումանիտար խնդիրների վրա:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը: