Նախընտրական մթնոլորտը բավականին լարված էր, ատելության խոսքով, փոխադարձ մեղադրանքներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով նախընտրական քարոզչության ժամանակահատվածի տվյալները։ Սաքունցի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կողմից օգտագործված սիմվոլիկ գործիքները՝ մուրճ, մանգաղ, ասոցացվում են բռնության հետ․ «Հատկապես վարչապետերի թեկնածուները, բացառությամբ մի քանի հոգու, չցուցաբերեցին համապատասխան վարքագիծ՝ նման հռետորաբանությունից …

