Գվինեայում կասեցրել են Սահմանադրության գործողությունը և արձակել խորհրդարանը․ երկրի նախագահը ձերբակալվել է․ ԶԼՄ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Գվինեայում իշխանությունը զավթելու փորձ կատարող զինվորականները հայտարարել են երկրում Սահմանադրության գործողության դադարեցման և խորհրդարանի լուծարման մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գվինեական Guinee Matin լրատվական պորտալը։

Գվինեայում ապստամբների առաջնորդ գնդապետ Մամադի Դումբույան կիրակի հայտարարել է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է զինվորականների կողմից: Այս մասին հայտնել է Իվուարի Infodrom լրատվական պորտալը ՝ վկայակոչելով գնդապետի ելույթը, որը տարածվել է սոցիալական ցանցերում։

«Երկրի սոցիալական, քաղաքական և տնտեսական իրավիճակն այնքան ծանր է եղել, որ զինվորականները որոշում են կայացրել պատասխանատվություն ստանձնել Գվինեայի ապագայի համար»,- հայտարարել է Դումբույան:

Նա հայտարարել է երկրում Սահմանադրության գործողության դադարեցման, խորհրդարանի լուծարման, արտաքին սահմանների փակման մասին, ինչպես նաև զինվորականներին կոչ է արել մնալ զորանոցներում:

Դումբույան հայտնել է, որ զբաղեցրել է համախմբման և զարգացման ազգային կոմիտեի (CNRD) ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով ՝ կոմիտեի նպատակը երկրի բոլոր քաղաքացիների միավորումն է՝ պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։

Ավելի վաղ լրատվական Guineenews պորտալը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է: Նրա տվյալներով՝ ապստամբություն բարձրացրած հատուկ նշանակության ջոկատի ձեռքում են գտնվում նաև Գվինեայի այլ բարձրաստիճան անձինք: