Վլադիմիրի շրջանային դատարանն օրինական է ճանաչել Օկտյաբրսկի շրջանային դատարանի որոշումը, որն ավելի վաղ մերժել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ թիվ 3 ուղղիչ գաղութի, որն արգելել է փաստաբաններին հաստատության տարածք հեռախոս և դյուրակիր համակարգիչ տանել։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Վլադիմիր քաղաքի Օկտյաբրսկի շրջանային դատարանի՝ 2021 թվականի հունիսի 10-ի որոշումն անփոփոխ …

