ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաման է ստորագրել Եգիպտոսում ՀՀ դեսպան նշանակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե)»,-ասվում է հրամանագրում։

