Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված է Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ e-gov.am կայքից: Նշենք, որ ավելի վաղ Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ավարտում է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:

