Թուրքիան գնալով ավելի է հեռանում ժողովրդավարությունից․ իրավիճակը վատթարանում է․ զեկույց

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիան գնալով ավելի է հեռանում ժողովրդավարությունից․ երկրում օրենքի գերակայությանը, արդարադատությանը և մարդու հիմնարար իրավունքներին հետևելու հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի նոր զեկույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Թուրքիայի առաջընթացը գնահատող փաստաթղթի հեղինակները քննադատել են այն փաստը, որ Թուրքիայի իշխանությունների հատուկ լիազորությունները, որոնք սահմանվել են 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո, դեռևս ուժի մեջ են: Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումները չեն դադարում, նշվում է զեկույցում:

Այս շաբաթվա սկզբին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը և ինը այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ կոչ արեցին Թուրքիային ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալային, որը բանտում է 2017 թվականից՝ չնայած դատավճռի բացակայությանը: Դրանից հետո բոլոր տասը երկրների դեսպանները հոկտեմբերի 19-ին կանչվեցին Թուրքիայի ԱԳՆ:

Ի պատասխան հրապարակված զեկույցի՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, թե զեկույցը «հիմնավորված չէ» և «անարդարացի քննադատություն է», որի հետ Անկարան համաձայն չէ։ Թուրքիայի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ այս փաստաթուղթը ցուցադրում է «Թուրքիայի հանդեպ ԵՄ երկակի ստանդարտները»։

Տաթև Ֆռանգյան