Կամավոր ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը. Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Ատեստավորմանը մասնակցել է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը կամ շուրջ 1000 ուսուցիչ: Բարձր արդյունքներ են գրանցվել հատկապես մաթեմատիկա առարկայից, որին մասնակցած ուսուցիչների շուրջ 87 տոկոսը կստանա հավելավճար և ֆիզիկա առարկայից՝ 56 տոկոս ցուցանիշով։ Հիշեցնեմ, որ հավելավճարի …

