Բժիշկները Սաակաշվիլիի մոտ սթրեսային խանգարում են ախտորոշել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բժիշկների կոնսիլիումը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ հետվնասվածքային սթրեսային խանգարում է ախտորոշել: Այս մասին լրագրողներին հայտնել է կոնսիլիումի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախնական արդյունքներով, որոնց մասին մենք կարող ենք արդեն խոսել, հիվանդի մոտ հաստատվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարման համախտանիշ, ինչը կապված է բանտում գտնվելու և բռնության փաստերի հետ»,- պատմել է Ջիշկարիանին:

Բացի այդ, հիվանդն ունի նյարդաբանական ախտանիշներ. «Դուք գիտեք, որ խոսքը նաև Վերնիկի էնցեֆալոպաթիայի մասին է, ինչը հացադուլի հետևանք է», — հավելել է բժիշկը:

Նրա խոսքով՝ նախկին նախագահը ստացիոնար բազմամասնագիտական վերականգնողական բուժման կարիք ունի։

Սահակաշվիլին Վրաստան է վերադարձել մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից առաջ, ինչից հետո ձերբակալվել է և բանտարկվել։ Նախկին առաջնորդը հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 1-ին կալանավորվելուց հետո, քանի որ իրեն համարում է քաղաքական բանտարկյալ։ Նոյեմբերի 20-ին նրան Թբիլիսիի ծայրամասում գտնվող բանտային հիվանդանոցից տեղափոխել են Գորիի զինվորական հոսպիտալ, որտեղ նա հայտնվել էր նոյեմբերի 8-ին:

Նա հեռակա կարգով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ բանկիրի սպանության և պատգամավորին ծեծելու գործերով։