ԱՄՆ Միչիգան նահանգի՝ Դեթրոյթից հյուսիս գտնվող Օքսֆորդ քաղաքի դպրոցում 15-ամյա դեռահասը կրակ է բացել։ Երեք մարդ մահացել է, ևս ութը, այդ թվում՝ ուսուցիչը, վիրավորվել։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողը արձակել է 15-ից 20 կրակոց։ Մահացածները 14-ից 17 տարեկան են։ Տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր …

