Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության երրորդ մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը շարունակում է պայքարը. տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Տպավորիչ հաղթանակ է տոնել 51 կգ Հենրիկ Սահակյանը, որն առավելության է հասել հունգարացի Դոմինիկ Էնիկեսի նկատմամբ։ Բարձրահասակ մրցակցի հետ պայքարում մեր մարզիկը 3 անգամ նոկդաունի է ենթարկել նրան ու հաղթել ժամանակից …

