Դիմակ չկրելու համար վարչապետին կամ ԱԺ նախագահին տուգանելու լիազորություն չունենք. Արթուր Ասոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կարգավորումները մշակման փուլում են, երբ որ վրջնական տեսքի կբերվեն, այդ ժամանակ արդեն հստակ կլինի, թե ում ինչ վերահսկողական գործառույթներ բաժին կհասնեն՝ հաշվի առնելով, որ վերհսկողություն իրականացվում է ոչ միայն տեսչական մարմինների, այլ նաև ոստիկանության կողմից, որոշակի պարտականություններ ունեն նաև տնտեսվարողները: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են վերահսկելու, որ քաղաքացիները հանրային սննդի վայրեր մտնելիս պահպանեն պահանջվող կանոնները։

«Չեմ ուզում մոտավոր պատասխաններ տալ ու ասել, թե այս կամ այն ձևով է դա իրականացվելու, և վաղը պարզվի, որ մեկ այլ ձևով է իրականացվելու։ Կարգավորումները մշակման փուլում են։

Բոլոր պարագաներում մենք նախևառաջ ապավինում ենք մեր քաղաքացիների ողջամտությանը, տնտեսվարողների բարեխղճությանը, իհարկե, կիրառելով սահմանափակող միջոցները ու վարչական պատասխանատվությունը:

Դիտարկմանը, որ դիմակների կրման պահանջ կա, սակայն այդ պահանջի կատարումը գրեթե զրոյական մակարդակի վրա է, Ասոյանը պատասխանեց. «Նույնիսկ տոտալ վերահսկողության պայմաններում հնարավոր չէ ապահովել անվտանգության այն ցանկալի մակարդակը, որն ակնկալում ենք, որովհետև կա անձնական պատասխանատվության հարց՝ անկախ սահմանված կանոններից»:

Շարքային քաղաքացիները թիրախավորվում են, բայց, օրինակ, խորհրդարանում պատգամավորներից շատերը դիմակ չեն կրում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ասոյանը նշեց. «Կարծում եմ ոստիկանությունը հետևողականորեն է այդ հարցերին արձագանքում, մենք ֆիզիկական անձանց նկատմամբ պատասխանատվության միջոց չենք կիրառում, լիազորություն չունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: