ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից: Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, իսկ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում գտնվելու հանգամանքը էապես մեծացնում է համագործակցությունը …

