Ռազմագերիները՝ քաղաքական շահարկումների կենտրոնում․ ի՞նչ վտանգներ կան․ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Լուրեր

17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
Բոլորը

44-օրյա պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև միջազգային հանրության պահանջը՝ ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին։ Հակառակը, հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների ընթացքում մի քանի տասնյակ նոր գերեվարումների դեպքեր գրանցվեցին։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոց կիրառելու հարցով օրերս ներկայացրեց որոշում, ըստ որի՝ Ադրբեջանում պահվող մարդիկ չպետք է ենթարկվեն անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի ազգային պատկանելության պատճառով, նրանք պետք է պաշտպանված լինեն բռնությունից և մարմնական վնասվածքներից։ Մինչ քաղաքակիրթ աշխարհից ակնկալում ենք աջակցություն՝ գերիներին վերադարձնելու հարցով և ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանում գերիների թեման դառնում է քաղաքական բանավեճերի առարկա։

Factor TV-ի ուղիղ եթերում հրավիրված քննարկմանը մասնակցում են Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանույշ Սահակյանը, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ՀԱԿ Իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար Արմեն Խաչատրյանը, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, Հելսինկյան ասոցացիայի նախագահ Նինա Կարապետյանցը։