ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Նորաշեն գյուղի 66-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Կոմիտեի հաղորդմամբ՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 66-ամյա տղամարդը և համագյուղացին, ոռոգման ջրի հարցի շուրջ ունեցած տարաձայնությունները պարզաբանելու նպատակով, 2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հիշյալ …

