Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի հանրահավաքի վայրում հայտնաբերված պայթուցիկ սարքը տեղադրողներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի անվտանգության ուժերը չորս կասկածյալի են ձերբակալել՝ երկրի հարավարևելյան Սիրտ քաղաքում անցկացված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքի վայրում պայթուցիկ սարք տեղադրելու համար, որը կարող էր պայթել հավաքի ընթացքում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրներին։

Ավելի վաղ Թուրքայի իշխող կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը հայտնել էր, որ պայթուցիկ սարքը ոստիկանության մեքենայի տակ տեղադրվել է Մարդինում, ցանկացել են այն պայթեցնել, երբ մեքենան Սիրտ հասնի։ Մեքենան խուզարկելիս ռումբը հայտնաբերվել և ոչնչացվել է սակրավորների կողմից։

Ձերբակալվածներից երեքը, հեռուստաալիքի հաղորդմամբ, արդեն խոստովանական ցուցմունք է տվել։

Հիշեցնենք, որ պայթուցիկ սարքը շաբաթ հայտնաբերվել էր ոստիկանական մեքենայի տակ, որը պետք է հսկողություն իրականացներ նախագահ Էրդողանի հանրահավաքի ժամանակ։

Էմմա Չոբանյան