Ադրբեջանցիները հասկացել են՝ այս իշխանությունը պատրաստ է գերիների վրա առևտուր անել, քարտեզներ ծախել․ սա մեծ ռիսկ է․ Արտակ Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը

-Ինչպես գիտենք՝ օրերս Ադրբեջանից 10 հայ զինծառայող վերադարձվեց հայրենիք, և նրանցից 5-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասով, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Սա ճի՞շտ մոտեցում է, պարո՛ն Զաքարյան: Կան տարբեր մեկնաբանություններ՝ մի կողմից նշում են, որ պետք չէ գերիներին դատել և դրանով նրանց նսեմացնել, մյուս կողմից էլ պնդում են, որ յուրաքանչյուր դեպք պետք է հետաքննվի:

-Ռազմական դրության ժամանակ զինծառայողների նկատմամբ պատասխանատվությունը բոլորովին այլ է, պահանջներ են սահմանվում, և ոչ կանոնադրային պարտականությունների գերազանցումը կամ չկատարումը կամ էլ հանցագործության տարբեր դեպքեր, բնականաբար, պետք է ենթարկվեն համապատասխան քննության: Բայց այստեղ կա անարդարություն, քանի որ այս ձախողված պատերազմի գլխավոր մեղավորն ազատության մեջ է, ավելին՝ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, և դրա փոխարեն մենք քրեական գործեր ենք հարուցում հարյուրավոր զինվորականների նկատմամբ, գերեվարված անձանց վերադարձից հետո նրանց նկատմամբ փորձում ենք քրեական հետաքննություն կամ նախաքննություն իրականացնել. սա անարդարություն է, սա անբարո գործողություն է: Կարծում եմ, որ առաջին հերթին իրավաքաղաքական գնահատականի պետք է արժանանա իշխանության անփութությունը, իսկ որ անփութություն է եղել, դա ակնհայտ է: Երբ զինծառայողն անփույթ է վերաբերվում իր գույքի նկատմամբ՝ վնասում է կամ կորցնում, քրեական պատասխանատվության է ենթարկվում, բայց ամբողջ պետության նկատմամբ անփութության հետևանքով 5 հազարից ավելի զոհեր ունենք, 9,5 քառակուսի կմ տարածքի կորուստ, 14-15 հազար մարդ տնից-տեղից զրկվել է, հայ ժողովուրդն ամբողջ աշխարհի առաջ նսեմացել է, և նույն մարդը շարունակում է հոխորտալ, մատ թափ տալ և հիստերիկ ծղրտոցով պետության ներքին անդորրն ու ապագան խախտել, սա արդար չէ:

-Պարո՛ն Զաքարյան, իրավապաշտպաններն իշխանության ներկայացուցիչներին քննադատում են, թե ինչպես կարելի էր դասալիք բառն օգտագործել գերիների նկատմամբ, երբ դեռ մարդիկ գերեվարված են Բաքվի բանտերում, կամ ասել, որ նրանց նկատմամբ պետք է քննություն իրականացվի: Ինչպե՞ս կարող են ադրբեջանցիներն այս հայտարարություններն օգտագործել մեր գերիների դեմ՝ ասելով՝ տեսեք, ձեր երկրում այսպիսի բաներ են ասում, գնացեք երրորդ երկիր կամ հավաքագրվեք: Ճնշման ի՞նչ մեթոդներ կարող են նրանք կիրառել, գերիների համար ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ այս խոսակցությունների ֆոնին:

-Ամենամեծ ռիսկն այն է, որ ադրբեջանցիները շատ լավ հասկացել են, որ այս կապիտուլյանտ իշխանությունը պատրաստ է գերիների վրա առևտուր անել, քարտեզներ ծախել, տարածքներ ծախել և այլն: Երկրորդ՝ նրանք նաև հասկացել են, որ գերիների և գերեվարման խնդիրը ՀՀ ներքաղաքական կյանքում դարձել է քաղաքականացված գործընթաց, և օգտագործում են դա: Առաջին հերթին դա օգտագործում է իշխանությունը։ Փորձեցին գերիների և անհետ կորածների հարազատներին տրամադրել ընդդիմության դեմ… Ադրբեջանն էլ սկսեց այդ հարցն օգտագործել արտաքին ազդեցության քաղաքական գործընթացների վրա․ պատահական չէ, որ այդ հարցերը հայտնվում են ադրբեջանական մամուլում: Ադրբեջանն այդ հարցը դարձրեց արտաքին հարթակում առևտուր անելու հարց, այդ թվում՝ բազմակողմ գործընթացներում այդ հարցը հայտնվեց միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Շատ լավ է, որ հայկական քաղաքական միջավայրը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում է այդ հարցի վրա: Նաև գերեվարված անձանցով զբաղվող հասարակական շատ կազմակերպություններն են կարևոր աշխատանք իրականացնում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իշխանական, պետական քաղաքականության տեսանկյունից այս կապիտուլյանտները չունեն մոդելավորած քաղաքականություն, որտեղ գերիների վերադարձի հարցը ևս ֆունդամենտալ կերպով դրված լինի… Այս իշխանությունն այդ հարցը դարձրել է լացուկոծի, անօգնականի, ողբացողի հարց: Եվ ամեն անգամ ՌԴ ներկայացուցիչը, զինվորականը գնում է, բերում է, և արանքում սրանք իրենց առևտուրն են անում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան