Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության և պետական կառույցների ներկայացրած վիճակագրական տվյալները երբեմն չեն համընկնում, ինչը խոչընդոտ է հանրային կյանքի վերաբերյալ եզրակացություններ անելու և քաղաքականություն մշակելու համար: 2021 թվականի դեկտեմբերի 2-ի Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պատճառով առաջացած մահերի պաշտոնապես հրապարակված՝ իրարից տարբերվող թվերին: «Ես կարծում եմ, որ այս պահին չարամտություն չկա, բայց ճիշտ …

