Վրաստանին ՆԱՏՕ ներքաշելու փորձերը ՌԴ-ի համար «կարմիր գծի» խախտում են․ Լավրով

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանին բռնի կերպով ՆԱՏՕ ներքաշելու փորձերը Ռուսաստանն ընկալում է որպես «կարմիր գծի» խախտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի «ԱԳ նախարարների հետ բանակցություններում քննարկել է հիպոտեթիկ սցենարները, այդ թվում՝ Վրաստանին բռնությամբ, նրա բնակչության մեծ մասի կամքին հակառակ ՆԱՏՕ ներքաշելու փորձերը»։

«ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է՝ դա կլինի «կարմիր գիծ», եթե դաշինքը շարունակի ավելի ու ավելի մոտենալ Ռուսաստանի Դաշնության սահմաններին»,- ընդգծել է Լավրովը։

Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքների առումով ՌԴ առաջակները, որոնք ներկայացված են ողջ Եվրատլանտյան տարածաշրջանում ընդհանուր անվտանգության համատեքստում, ցույց են տալիս, որ «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կանխելու իրադարձությունների բացասական զարգացումը ՆԱՏՕ-ի որոշ ստրատեգների սցենարներով»։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների, ինչպես նաև Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերի նախագծերը։

Էմմա Չոբանյան