Այս տարի առաջին դասարանցիների նորամուտը ավանդույթի համաձայն ոչ թե սեպտեմբերի մեկին է, այլ այսօր` օգոստոսի 31-ին: Հանրապետության բոլոր դպրոցներում նման իրավիճակ է՝ կորոնավիրուսային համավարակից ելնելով: Դասընթացները կկազմակերպվեն առկա ձևաչափով, սակայն հակամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Մարդկային կուտակումներ չառաջացնելու համար 37․000 առաջին դասարանցիների ուսումնական տարին հանրապետությունում մեկնարկեց մեկ օր շուտ։ Ծնողների համար որոշումն այդքան էլ մեծ նշանակություն …

