Հոնկոնգյան գրիպը գրոհում է. հիվանդանոցները ծանրաբեռնված են աշխատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
Բոլորը

Արաբկիր բժշկական կենտրոնում այս պահին մոտ 100 երեխա է ստացիոնար բուժում ստանում, օրական 10-20 երեխա են ընդունում՝ տարբեր ախտանշաններով։ 10 երեխա էլ վերակենդանացման բաժանմունքում է, մի մասը` թոքաբորբով։

Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Առողջապահության նախարարության տվյալներով հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 2․2 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 անգամ։ Ակտիվություն է նկատվում ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում։

Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը փաստում է, որ հիվանդացությունն առավել բարձր է՝ մինչև 4 և 5-14 տարեկանների շրջանում։ Առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում։

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հենց այդ հոնկոնգյան անունով հայտնի գրիպի վիրուսն է ակտիվ շրջանառվում, թեպետ սուր շնչառական մյուս վարակներն էլ փոքր թիվ չեն կազմում։ Արաբկիր ԲԿ-ում գտնվող երեխաների գերակշիռ մասը հենց այդ վիրուսով է վարակված։ Միայն վերջին 4 շաբաթվա ընթացքում հաստատվել է գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 76 դեպք, որից 30-ը՝ հղիների շրջանում։

Ռեսպերատոր վիրուսները այս տարի գլուխ բարձրացրեցին ու կտրուկ աճեցին նաև ամռանը՝ օգոստոսին, ինչը բացառիկ դեպք է։ Վիրուսները հիմնականում ակտիվանում են աշնանը։ Այս բացառությունը գլխավոր մանկաբույժը պայմանավորում է կորոնավիրուսի համավարակով, որը ամբողջ համաճարակաբանական շղթայի օրինաչափությունների փոփոխման է բերել։ Բժիշկները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ սեզոնային գրիպի դեմ կան պատվաստանյութեր, որոնք կանխում են հիվանդության ծանր ընթացքը։ Այդ պատվաստանյութերն անվճար են։ Վարակի տարածումը կանխելուն կարող են նպաստել նաև դիմակի կրումն ու պաշտպանիչ այլ միջոցները, որոնք օգտագործվում են քովիդի համաճարակի պայմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան