«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է 2021 թ․ նոյեմբերի 14-ին Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, տեղեկացնում է ՀՔԱՎ հաղորդակցության թիմը։ Քվեարկության օրը ընտրությունների ընթացքին հետևելու են ընդհանուր 88 դիտորդներ․ 33 ընտրատեղամասերում՝ 62 դիտորդ, 3 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում՝ 6 դիտորդ և 10 շրջիկ խմբերով 20 դիտորդ: «Անկախ դիտորդ» հասարակական …

