Կջանամ, որ Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունների փաստագրման ժամանակ պահանջվող հաշվետվությունները ճշգրիտ լինեն․ ամերիկացի կոնգրեսական

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված 2022 թվականի պաշտպանական բյուջեում կարևոր դրույթներ կան, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար։

«Ազգային պաշտպանության մասին օրենքը, որը նախագահ Բայդենը ստորագրեց երեկ, ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար։ Ես կջանամ, որպեսզի այս հանցագործությունների փաստագրման ժամանակ պահանջվող հաշվետվությունները ճշգրիտ լինեն»,- գրել է կոնգրեսականն իր Twitter-ի միկրոբլոգում։

Factor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեի ծրագրի 1302 կետը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը։

Դրանում նշվում է, որ ԱՄՆ Պաշտպանության քարտուղարությունը պետք է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի, որում պետք է ներկայացվեն հակամարտությանը օտարերկրյա դերակատարների ներգրավվածության վերաբերյալ տվյալներ, որոնք ներառում են ռազմական գործողությունների նկարագրությունը, ազդեցության գործողությունները, օտարերկրյա ռազմական տեխնիկայի վաճառքը և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներգրավվածությունը հակամարտությունից առաջ, դրա ընթացքում և հետո, ինչպես նաև հակամարտության կողմերի կողմից հակամարտության ընթացքում օտարերկրյա զինյալներ վարձելու ջանքերի կամ մասնավոր ռազմական կազմակերպություններին ներգրավելու վերաբերյալ:

Տաթև Ֆռանգյան