Դանիել Բալայանն ազատվել է ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից
Քաղաքականություն
29.12.2021 | 13:17Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Դանիել Բալայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից:
Նշենք, որ Դանիել Բալայանը ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնը զբաղեցնում էր 1993 թվականից։