Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նոր նվազագույնի է հասել նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պետական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցից հետո, գրում է Bianet-ը։ Բնութագրելով այն, ինչը նա անվանում է նոր տնտեսական մոդել, Էրդողանը, մասնավորապես, ասել է․ «Մենք հրաժարվում ենք բարձր տոկոսադրույքներով դրամական հոսքեր ներգրավելու քաղաքականությունից։ Մենք աջակցելու ենք արտադրությանն ու արտահանմանը ցածր տոկոսադրույքներով։ Տոկոսադրույքն …

