Վերջին օրերին Հայաստանի անձնագրային բաժանմունքները քաղաքացիներին անձնագիր չէին տրամադրում։ Պատճառը, ըստ Ոստիկանության, կորոնավիրուսի համավարակն է, որը մատակարարման հետ կապված խնդիրներ է առաջացրել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ այս պահին խնդիրը կարգավորված է, քաղաքացիները կարող են դիմել ու ստանալ անձնագրեր։ Արփի Հակոբյան

