Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումից մեկ ամիս անց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային ծառայողների աշխատավարձը դեռ չի բարձրացվել: Հիշեցնենք՝ այս թեմային ԱԺ-ում անդրադարձ եղավ նոյեմբերի 1-ին՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում: Բյուջեի՝ ԱԱԾ-ին առնչվող հատվածը զեկուցելիս ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը նշել էր, որ ԱԱԾ սահմանապահների աշխատավարձը բավականին ցածր է, ինչի պատճառով …

