«Դուրս եմ գալու փողոց». ԱՊՊԱ-ն թանկանում է, վարորդները բունտ են խոստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.01.2026 | 12:52
Քոչարյանը սխալվում է․ գյուղմթերքը միայն ՌԴ չի արտահանվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 12:34
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.01.2026 | 12:22
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 12:16
ԱԲ-հիմքով զանգերի կենտրոնի ներդրումը միտված է ծառայությունների 24/7 հասանելիության ապահովմանը՝ բացառելով չստուգված տեղեկատվության օգտագործումը․ ԲՏԱՆ
31.01.2026 | 11:55
Մահացել է «Տանը մենակ» ֆիլմում մոր դերակատար Քեթրին Օ’Հարան
31.01.2026 | 11:40
Ստրասբուրգում մեկնարկել էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը․ ինչ պաշտոններ են ստանձնել ՀՀ պատվիրակության անդամները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 11:19
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
31.01.2026 | 10:59
Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
31.01.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 31-ի դրությամբ
31.01.2026 | 10:05
Հրդեհ Վահագնի գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը
31.01.2026 | 09:38
595 միլիարդ 817 միլիոն դրամի հայցապահանջ. Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը 
30.01.2026 | 23:23
Քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը
30.01.2026 | 23:08
Պարույր Հովհաննիսյանը փոխնախագահի կարգավիճակով նախագահել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստը
30.01.2026 | 22:52
Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է
30.01.2026 | 22:37
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՊՊԱ-ն կթանկանա։ Որոշումը կայացրել է Հայաստանի ապահովագրողների բյուրոն։ Առաջին անգամ մեքենան ապահովագրողների համար տարեկան ապահովագրավճարը կդառնա 41 հազար դրամ՝ անկախ շարժիչի հզորությունից։ Նախկինում ԱՊՊԱ-ի գինը տարբերակված էր․ կախված շարժիչի հզորությունից՝ 26 հազարից մինչև 53 հազար դրամ։ Այժմ բոլորի համար միասնական բազային գին է սահմանվում։

Ապահովագրողների բյուրոն պարզաբանում է․ «Բոնուս-Մալուս ցածր ռիսկայնության և բազիսային խմբում գտնվող ապահովադիրների համար, որոնք համակարգում մեծամասնություն են կազմում, այդ ավելացումը կկազմի 1500-3000 ՀՀ դրամ, իսկ ապահովադիրների փոքր մասի՝ բարձր և միջին ռիսկային խմբում գտնվող 15% ապահովադիրների դեպքում այդ ավելացումը կլինի ավելի շատ»։

Փոփոխությունն էապես նվազեցրել է տաքսի ծառայության մեքենաների ապահովագրավճարները․ այսպիսով՝ նշանակություն չունի՝ մեքենան շահագործվելու է անձնական նպատակներով, թե՞ որպես տաքսի ծառայություն, հաշվարկը կկատարվի՝ ըստ վարորդի ռիսկայնության։

Եթե նախկինում տաքսու վարորդները վճարում էին 46-98 հազար դրամ, այսուհետ հաշվարկը կկատարվի մեկ սկզբունքով․ մարդատար մեքենաների բոլոր վարորդների համար բազային չափը կլինի 41 հազար դրամը։

Եվս 1 փոփոխություն․ այսուհետ տեղի ունեցած պատահարների գծով ստացվող մալուսների քանակը կավելանա՝ 22-ից դառնալով 25, իսկ տարբերակման հիմքում դրվել է ոչ միայն հատուցումների քանակը, այլև հատուցման չափը: Նախկինում, անկախ հատուցման չափից, վթարի համար մեղավոր վարորդի պարագայում ավելանում էր միևնույն՝ 4 մալուսային դասը, ինչի արդյունքում աճում էր նաև ԱՊՊԱ-ի գինը։

«Սույն փոփոխության շնորհիվ այդ ավելացումը կլինի տարբերակված՝ մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով վնասներով պատահարների համար, որոնք կազմում են ընդհանուր պատահարների շուրջ 40 տոկոսը, ապահովադիրները կստանան ավելի բարվոք 3 մալուսային դաս, մինչև 200 հազար ՀՀ դրամի չափով վնասների դեպքում՝ նմանատիպ 4 մալուսային դաս, իսկ ավելի խոշոր պատահարների դեպքում՝ ավելի բարձր մալուսային դասեր»,- նշված է բյուրոյի հայտարարության մեջ։

Օրերս ԱՊՊԱ-ի թանկացման մասին տեղեկությունը սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց։ Քաղաքացիները նշում են՝ ծառայության որակը չի գոհացնում, իսկ թանկացումը հիմնավորված չէ։

«Ինքս բարձր դասի վարորդ եմ, վթար ունեցել եմ մեկ կամ երկու անգամ, բայց փաստացի դուրս եկավ, որ հիմա բավականին տոկոսներ կան, զեղչեր են ինձ գալիս, հիմա թեկուզ այդ 3 հազար դրամը թանկանում է, ինձ բացարձակ ձեռք չի տալիս»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է վարորդ Նազելի Մուրադյանը։

Վարորդի խոսքով՝ առաջարկված մոտեցումն արդարացի չէ։

«Եթե ես 10 տարվա մեջ ընդամենը ունեցել եմ մեկ ավտովթար, այն էլ՝ ոչ իմ մեղավորությամբ, ես ինչո՞ւ պետք է համակերպվեմ այդ մտքի հետ, երբ իմ գումարները իրենց բյուջե է կուտակվել: Եթե թանկարժեք մեքենա է, ինչո՞ւ պիտի թանկարժեք մեքենան էլ վճարի այդքան, տարեթիվը հին մեքենան էլ վճարի այդքան։ Դա արդարացի չի: Առաջին իսկ ցույցի դեպքում ինքս իմ ընկերների հետ դուրս եմ գալու փողոց»,- նշում է քաղաքացին:

Ավտոմեքենաների վարձույթով զբաղվող Վարազդատ Մակարյանը նշում է՝ վճարված գումարի դիմաց ծառայության որակը բավականին ցածր է, իսկ այդ պայմաններում թանկացման մասին խոսելն անիմաստ է։

«Իրենք ոչ մի անգամ լիարժեք վճարի գին չեն հատուցում, եթե օգտագործած է, իրենք իրենց ձևերով, այստեղ-այնտեղ զանգում են, չեն էլ ներկայանում, որ իրենք ԱՊՊԱ-ի աշխատողներ են, գին են ճշտում․․․ Իրենք, ասենք, list.am-ով, հայտարարություններով նայում են, մի հատ էլ հեռախոսի համար են գրում, որ այստեղ տեսել ենք, գնացեք առեք, գնում հասնում ես, ասում է՝ դե հիմա զանգել հարցրել են, ասել ենք՝ ունենք, բայց հիմա չունենք, ու այս գինը չի»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Մակարյանը։

Վարորդները վճռական են տրամադրված․ նշում են՝ թանկացման հետ չեն համակերպվելու, առաջիկայում բողոքի ցույցեր են անելու՝ որոշման վերանայման պահանջով։

Իսկ ապահովագրական գործակալ Գարեգին Առաքելյանի համար թանկացումը սպասելի էր․ ենթադրում է՝ տաքսու վարորդների ու մյուս քաղաքացիների միջև հավասարության նշան դնելը, հավանաբար, կապված է վնասաբերության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան