Լեգենդար թբիլիսցի ռեժիսոր Սերգո Փարաջանովի մահվան 31-րդ տարելիցին` Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Փողոցների վերանվանման հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել` Թբիլիսիի փողոցներից մեկը, ուր բնակվել է Սերգո Փարաջանովը, անվանակոչել Մաեստրոյի անվամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստան թերթի խմբագիր Վան Բայբուրթը, հաղորդում է Aliq.ge-ն: Որոշումը կայացվել է թբիլիսցի ճանաչված կինոռեժիսոր, փարաջանովագետ Գիա Ալավիձեի …