Մանր-մունր խորամանկությունները չեն անցնելու, շարունակեք խաբել․ Վիգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Հերթական անգամ մենք համոզվում ենք, որ ընդդիմության անվան տակ խորհրդարան է մտել մի խմբավորում, որի նպատակն է ապացուցել մեր ժողովրդին, որ ինքը սխալ ընտրություն է արել, որ այս իշխանությունները ժողովրդի մասին չեն մտածում, իսկ իրենց քունը չի տանում՝ ոնց անեն, որ մեր ժողովուրդը լավ ապրի»,- ԱԺ այսօրվա նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ արձագանքելով ընդդիմադիրների բողոքներին, թե ինչու են մերժում «Նվազագույն ամսական աշխատավարձի» մասին Աղվան Վարդանյանի նախագծի քննարկումը:

«Բայց այս մարդիկ մոռանում են մի բան՝ մենք հետևողականորեն բացատրում ենք մեր ընտրողներին, որ կատարում ենք մեր խոստումները հետևողականորեն՝ բարձրացնելու ենք աշխատավարձը, հոգ ենք տանելու բազմազավակների մասին ու ամենօրյա գործունեությամբ մենք դա ապացուցում ենք»,- նշեց պատգամավորը:

«Միակ բանը, որ մենք չենք անի՝ դա այն է, որ երբեք ու երբեք չենք խաբելու մեր ժողովրդին, ասելու ենք այն, ինչ կարող ենք անել: Ժողովուրդը կորոշի՝ կարո՞ղ էինք ավելի շատ անել, թե՞ չէինք կարող: Ժամանակը կորոշի:

Բայց այս հնարքը, թե իբր մենք տեղափոխվում ենք գործնական դաշտ, ա՛յ, ուզում էինք լավ բան անել, իրենք չեն ուզում՝ շարունակեք խաբել ժողովրդին, չի՛ ստացվի: Ձեր այս հնարքները, թե ձեր քունը չի տանում, թե մեր ժողովուրդը ոնց ապրի, երեւում է ձեր վարքագծով, պահվածքով ու վերաբերմունքով դեպի ընդհանուր հոգսերն ու ցավը: Ձեր այս մանր-մունր խորամանկությունները այս դահլիճում չեն անցնելու»,- ընդգծեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: