Ռուսական ընկերությունների պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում ՌԴ Առևտրային ներկայացուցչությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։ «Բաքվում ընթանում են քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում աշխատող ռուսական ընկերությունների պատվիրակության՝ Ադրբեջան այցի նախապատրաստական աշխատանքները։ Միջոցառումը, որը կազմակերպվում է Ռուսական արտահանման կենտրոնի ու ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից, տեղի կունենա նոյեմբերի 17-18-ը»,- ասվում է …

