Որ ասենք՝ մի´ ծխեք, շարունակությունը պատկերացնո՞ւմ եք. ով է հսկելու օրենքի պահանջի կատարումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
Բոլորը

Սննդի օբյեկտներում սեղաններին այլևս մոխրամաններ չեք տեսնի․ այսօրվանից ուժի մեջ է մտել ռեստորաններում, սրճարաններում և սննդի այլ օբյեկտներում ծխախոտի օգտագործման արգելքը։ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով  սահմանափակումը վերաբերում է ոչ միայն փակ, այլև բացօթյա տարածքներին։ Եթե քաղաքացին, այնուամենայնիվ, ծխի կամ ծխախոտի որևէ փոխարինիչ օգտագործի ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում և սննդի այլ կետերում, ապա կտուգանվի 50․000 դրամի չափով, իսկ սննդի օբյեկտի պատասխանատուն՝ 150․000-200․000 ՀՀ դրամի չափով։

Սրճարանի գործադիր տնօրեն Սերգեյ Սարգսյանն ասում է՝ իրենց սրճարանի փակ հատվածում արդեն 6 տարի է, ինչ արգելված է ծխել։ Օրենքն այս սրճարանում խնդիրներ կառաջացնի միայն բացօթյա հատվածում։

«Եթե լինեն մարդիկ, ովքեր ասեն՝ պետք է ծխենք, ունենք դրա կարիքը, երևի դուրս կհրավիրենք, որպեսզի ծխեն, վերադառնան»,- ասաց գործադիր տնօրենը։

Նա վստահ է՝ տուգանքը կարող է զսպող մեխանիզմ լինել քաղաքացիների համար, իրենք էլ կվերահսկեն։

Իսկ, օրինակ, ռեստորանի տնօրեն Սուրեն Աբգարյանի կարծիքով՝ նույնիսկ տուգանքը չի կարող զսպել ծխողներին․

«Վարորդներին զսպու՞մ է փողոցում տուգանվելու փաստը, երբ գերազանցում են արագությունը, անցնում են կարմիր լույսի տակով․ մինևնույն է՝ օրենք խախտողը խախտում է, մենք ինքներս չենք կարող  պատշաճ կերպով հետևել այդ ամենին։ Եթե որևէ մեկը իր գրպանից հանի ծխախոտի փոխարինիչներ և օգտարգործի, ապա մենք ինքներս ինչպե՞ս ենք վերահսկելու, դրանք փոքր սարքավորում են, թո՛ղ ՀՀ տարածքում արգելեն վաճառքը»,- ընդգծում է Աբգարյանը։

Ռեստորանում, որտեղ մինչ այս գործում էին սրահներ թե՛ ծխախոտ օգտագործողների, թե՛ չօգտագործողների համար, արդեն իսկ սեղաններից հավաքել էին մոխրամանները, մուտքի մոտ ևս ծխելն արգելող նշաններ կային։

Սուրեն Աբգարյանն ասում է՝ արգելքին կողմ կլինեին, եթե դա վերաբերեր սննդի օբյեկտների միայն փակ տարածքներին և միայն ծխախոտին, այլ ոչ թե փոխարինիչներին։ Մեր նկարահանման պահին ծխախոտ օգտագործողների համար նախատեսված սրահը դատարկ էր․ տնօրենի կարծիքով՝ օրենքում  մի շարք բացեր կան։

«Լավ, նկատեցինք, որ ծխում են, մոտեցանք, ասացինք, որ չի կարելի ծխել, հետո՞, շարունակությունն ինչ է լինելու»,- մտահոգված է ռեստորանի տնօրենը։

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանի կարծիքով էլ այս օրենքում դրականը միայն անվանումն է․ «Այս օրենքը չի պայքարում ծխելու դեմ, այլ՝ ծխողների և ուղղված է տնտեսական մրցակցությանը խոչընդոտելուն»։

ՀԿ նախագահի կարծիքով՝ այս արգելքի ազդեցությամբ քաղաքացիները չեն հրաժարվի ծխախոտից, այլ միջոցառումների ծրագիր էր անհրաժեշտ։  Պետք էր ծխախոտ օգտագործողներին գոնե սրահներ հատկացնել․ ընդծգում է Բարսեղյանը։ Մի խումբ գործարարներ պատրաստվում են դիմել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝  օրենքը վերանայելու պահանջով։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հունվարից խանութներում է արգելված  ծխախոտի ցուցադրությունն ու գովազդը։ Առողջապահության նախարարն ընդգծում է՝ տնտեսվարողները հետևում են այդ դրույթին, վստահ է՝ այս օրենքի դեպքում ևս այդպես կլինի․ «Կարևոր չէ՝ հարսանյաց սրա՞հ է, թե՞ այլ միջոցառման սրահ․ բոլոր սննդի բոլոր կետերում ծխելը պետք է արգելվի»։

Օրենքի պահանջների կատարման վերահսկողությունը վերապահված է ոստիկանությանը։ Իսկ ինչպես է հնարավոր վերահսկել օրինակ   մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ խնջույքի ժամանակ  օրենքի պահանջի կատարումը։   Ոստիկանությունից այս հարցով մեզ պարզաբանում չտվեցին՝ հիմնավորելով օրենքը ընդամենը այսօր է ուժի մեջ մտել։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքն ուղղված է հանրային առողջության բարելավմանը։ Հայաստանում էլ 18-ից 69 տարեկանների ավելի քան 28 տոկոսը օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան