Համաշխարհային պատերազմի է ՆԱՏՕ-ն պատրաստվում․ զորքեր են տեղակայվում Եվրոպայում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է

-Պարո՛ն Ղուկասյան, միջազգային լարված դրությանը, մասնավորապես՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի թեժանալուն զուգահեռ, ակտիվացել է նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու խոսակցությունը՝ պաշտոնական մակարդակում։ Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկա ամիսներին Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։

-Ադրբեջանն ու Թուրքիան, կարծում եմ, հասկացան, որ այլևս չեն կարող ունենալ ՌԴ-ի աջակցությունը իրենց ծրագրերի առաջխաղացման հարցում, ինչպես դա մինչև պատերազմն է եղել։ Հիմա արդեն բոլորիս համար հասկանալի է, չէ՞, որ ՌԴ-ն պատրաստվում էր իր համար մեծ նշանակություն ունեցող պատերազմին շատ վաղուց, և 2020 թվականի 44-օրյա պատերազմը ևս գտնվել է Ուկրաինայի վրա հարձակվելու ծրագրին նախորդող քաղաքական մասը։ Տրամաբանությունը շատ պարզ է։

-Ինչո՞ւ էր Արցախի դեմ պատերազմն անհրաժեշտ Մոսկվայի տեսակետից՝ մինչև Ուկրաինայի վրա հարձակումը։

-Ռուսաստանը մինչև Ուկրաինայի վրա հարձակվելը նպատակ ուներ ձեռք բերել Թուրքիայի աջակցությունը, և դրա համար հայկական շահերը դարձան մանրադրամ, հայերի հաշվին բավարարվեց Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունը։ ՌԴ-ն ակնկալում էր, որ ինքը բավարար կապեր կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպեսզի այս ուղղության վրա ունենա ամուր դրություն և հնարավորություն՝ Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Ակնհայտ էր դա, եթե մի քիչ լայն համատեքստը նայենք, և եթե մենք չենք տառապում այն պատկերացումով, որ Ուկրաինայի վրա հարձակումը մեկ շաբաթվա կամ մեկ օրվա որոշում էր, և բնական է՝ նման օպերացիաները նախապատրաստվում են նախապես, սկզբից քաղաքական նախապատրաստություն է լինում։

-Ըստ Ձեզ՝ ՌԴ-ի աջակցությունը կորցրած Թուրքիան և Ադրբեջանը հիմա ի՞նչ են փորձում անել։ Եվ իհարկե՝ ի՞նչ հիմքեր կան դա պնդելու։

-Ինձ դրա համար հիմք տվեց երկու փաստ․ առաջինը՝ Ադրբեջանը դիմեց Իրանին՝ երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման թույլտվություն ստանալու համար Արաքսի իրանական ափով՝ շրջանցելով Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ու նաև այն փաստը կար, որ Թուրքիայում քննարկվող Ադրբեջանի առաջարկում արդեն «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկար, նկատի ունեմ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հինգ կետերում չկար դա։ Ի՞նչ էր դա նշանակում․ Ադրբեջանն ու Թուրքիան մտածեցին՝ եթե իրենք հանում են պահանջը Զանգեզուրով էքստերիտորիալ միջանցք ունենալու Նախիջևանի հետ, ապա դա պետք է կոմպրոմիս դիտվի ՀՀ-ի համար, և իրենք Անթալիայի հարթակն օգտագործեցին, որպեսզի իրենց առաջարկը մատուցեն որպես կոմպրոմիսային առաջարկ։ Դրա էությունը հետևյալն է․ ՀՀ-ն պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման և հետևանքների փոխհատուցման պահանջներից և համաձայնվի, որ Արցախն անցնի Ադրբեջանի իշխանության տակ։ Սա է այդ պլատֆորմը, որով Թուրքիան է հանդես գալիս տարիներ շարունակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան