Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հունվարի 31-ին Ծառայության ղեկավար անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերի մասնակցությամբ կայացել է Ծառայության՝ 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփման նիստը, որին ներկա է եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Քրեակատարողական ծառայության տեղեկացմամբ՝ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը նախ շնորհավորել է արդարադատության նորանշանակ տեղակալ Արփինե Սարգսյանին …

