Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներն Արշակունյաց պողոտայում վարչական իրավախախտում կատարած անձի ստուգման ժամանակ հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Գարեգին Ս․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և 243.1 (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու …

