ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում ուսումնասիրել է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով սահմանված աշխատանքային իրավունքների դրույթների կիրարկումը ՀՀ օրենսդրության մեջ։ Խարտիան ՀՀ-ն վավերացրել է 2001-ին, և ՀՀ-ի համար այն ուժի մեջ է մտել 2004-ից։ Խարտիան նախատեսում է, որ վավերացնող պետությունը պետք է ընդունի Խարտիայի 2-րդ գլխի հոդվածներով նախատեսված ինը պարտավորություններից առնվազն վեցը, իսկ …

