ԱՄՆ-ն աջակցում է եվրոպական երկրների՝ գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելուն

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ԱՄՆ-ն աջակցում է եվրոպական մի շարք երկրների կողմից ռուբլով ռուսական բնական գազի դիմաց վճարումներ կատարելուց հրաժարվելուն։ VOA-ի հղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն աջակցում է իր եվրոպական դաշնակիցներին վճարումների հարցում, Բեդինգֆիլդը կարճ պատասխանել է․ «Այո՛»։

«Կարծում եմ՝ Գերմանիայի կանցլերը հստակ հայտարարել է, որ պայմանագրերն այնպիսին են, ինչպիսին կան և փոփոխություններ չեն լինի։ Այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, ՌԴ Կենտրոնական բանկի և Ռուսաստանի իշխանությունների կողմից ռուբլու արհեստական աջակցությունն է։ Ես նաև կասեի, որ հակամարտությունը սկսվելուց հետո առաջին մի քանի օրերին ռուբլին Ռուսաստանի տնտեսական վիճակի արժանահավատ չափանիշն էր։ Սակայն հիմա դա այլևս այդպես չէ, մասամբ նաև այն պատճառով, որ այս արհեստական միջոցներն են ձեռնարկվել»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Բեդինգֆիլդի կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել «Ռուսաստանում կտրուկ գնաճին» և երկրից «մասնավոր ներդրումների հեռանալուն»։

«Այսինքն՝ այս պահին սա ավելի ճշգրիտ ցուցանիշ է Ռուսաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք՝ հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ապրիլի 1-ից ռուսական գազի մատակարարումների համար «ոչ բարեկամական» երկրների հետ ռուբլով վճարումներ ընդունելու վերաբերյալ։

Նրանց, ովքեր համաձայն չեն վճարումների նոր համակարգին, սպառնում է մատակարարումների դադարեցում։ Տնտեսագետների կարծիքով, դա անմիջապես տեղի չի ունենա, քանի որ որոշ պայմանագրերի համար վճարումը պետք է կատարվի ապրիլի երկրորդ կեսին, իսկ պայմանագրերի մեծ մասի համար՝ մայիսին։ Սակայն Գերմանիան արդեն հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի վճարել եվրոյով և ՌԴ գործողությունները «շանտաժ» անվանել։

Տաթև Ֆռանգյան