Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի, Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի և մյուսների մասով քրեական գործի քննությունը։ Նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի պաշտպանը միջնորդեց փոխել Տոնոյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ։ Ըստ պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանի՝ իր պաշտպանյալի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, …

