Վերջին պատերազմի հետևանքով առաջացած վտանգավոր տարածքները կհայտնաբերվեն ու կնշագրվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Այսօր Երևանում «ականների վտանգը» թեմայով իրազեկման արշավ տեղի ունեցավ։ Հյուսիսային պողոտայում ՀՀ քաղաքացիների համար ներկայացվել էին ականազերծման գործիքները, որով աշխատում են սակրավորները ականապատված դաշտերում։

Հումանիտար ականազերծման փորձագիտական, ուսումնական կենտրոնի պետ Գրիգոր Բասենցյանը ներկայացրեց վտանգավոր տարածքներում ժապավենների, ցուցանակների, նշագրման կիրառման մեխանիզմները։

Հարցին՝ որո՞նք են Հայաստանի առավել վտանգավոր տարածքները, Գրիգոր Բասենցյանը պատասխանեց, որ դրանք ՀՀ չորս մարզերն են։

«Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերն են ամենավտանգավորները։ Այն սահմանամերձ համայնքներում, որտեղ պատերազմ է եղել, վտանգավոր են»,- ասաց Հումանիտար ականազերծման փորձագիտական, ուսումնական կենտրոնի պետը՝ նշելով, որ հիմնական աշխատանքները կատարվում են Սյունիքի մարզում, Գեղարքունիքում և Տավուշում։

«Վայոց Ձորի մարզում էլ ունենք վտանգավոր տարածքներ, բայց այնտեղ համեմատաբար ավելի քիչ են ականապատված տարածքները։ Պատերազմից հետո նման տարածքները չեն քչանում, այլ ընդհակառակը՝ ավելանում են։ Մենք հիմա կատարում ենք ոչ տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում վերջին պատերազմի հետևանքով առաջացած վտանգավոր տարածքները կհայտնաբերվեն և կնշանակվեն»,- ասաց Գրիգոր Բասենցյանը։

Ըստ Հումանիտար ականազերծման փորձագիտական, ուսումնական կենտրոնի պետի՝ վերջին պատերազմի ընթացքում տարածքները հիմնականում վարակված են ենթազինամթերքներով, որոնք շատ փոքր են՝ կարող են տեղավորվել մարդու ափի մեջ, բայց շատ վտանագավոր են։

Մանրամասները՝ տեսանյութում։